News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ղարաբաղում կիսում են ԼՂՀ անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին մեր մոտեցումը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերի 10-ին լրանում է 20-րդ տարին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեի օրվանից:

«Ժառանգությունը» հետեւողական կերպով հայտարարել է Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին` խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով համապատասխան նախագիծ: Կառավարող կոալիցիան քվերակության համար անհրաժեշտ քվորում չապահովեց, եւ նախագիծը չընդունվեց: Հայաստանի ղեկավարությունը պաշտապանում է այն դիրքորոշումը, թե Արցախի ֆորմալ ճանաչումը տվյալ պահին չի համապատասխանում բանակցային գործընթացում հայկական կողմի շահերին:

«Մենք շարունակում ենք բավականին ակտիվ շփումները Ղարաբաղի մեր գործընկեր-խորհրդարանականների եւ լայն հասարակայնության հետ: Արցախում գիտեն մեր մոտեցումների մասին եւ պաշտպանում են ԼՂՀ անկախության ճանաչման մեր գաղափարը: Գաղափարն աջակցություն է  գտնում, քանի որ Ղարաբաղը վստահ առաջ է շարժվում քաղաքական զարգացման ուղղությամբ»,-ավելացրեց պատգամավորը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ