News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այսօր` դեկտեմբերի 10-ին, ժամը 01.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Բուզանդի փողոցի թիվ 34 շենքի տանիքում:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել տաս մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ փրկարար ուժերի վարչության օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.25-ին, մարվել` 03.11-ին: Այրվել են կառուցվող շենքի 16-րդ հարկում մոնտաժված փայտակաղապարները` 400 քմ:

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են առանձնահատուկ բարդ եւ վտանգավոր իրավիճակում. այրվող տարրերի պարբերաբար փլուզման հետեւանքով առաջացել էր հրդեհի բռնման սպառնալիք տասներկուերորդ հարկում մոնտաժված արտաքին լաստակապին եւ հարակից չորս հարկանի բնակելի տան տանիքին, ուր հրշեջ-փրկարարներն իրականացրել են թափվող տարրերի շիջման եւ տանիքի հովացման աշխատանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ