News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» սպասվելիք խաղը անգոլական ընտանիքի համար ողբերգությամբ է ավարտվել. ֆուտբոլային հանդիպման թեմայով բռնկված վեճի արդյունքում որդին սպանել է հորը:

Անգոլայի Angop գործակալությունը, հիմնվելով ոստիկանության տվյալների վրա, տեղեկացնում է, որ 17-ամյա երիտասարդի եւ նրա 48-ամյա հոր միջեւ իսպանական ֆուտբոլի եւ անգոլական երաժշտության վերաբերյալ վեճ է ծագել, որի արդյունքում որդին երկու անգամ կրակել է հոր վրա: Ծնողը տեղում մահացել է, իսկ որդին զենքի հետ միասին անհետացել է, տեղեկացնում է NEWSru.com-ը:

«Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր` դեկտեմբերի 10-ին, Մադրիդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ