News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանը եզդիների երկիրն է, եզդիների հայրենիքը, քանի որ ամբողջ աշխարհով մեկ միայն Հայաստանում է զարգանում եզդիների մշակույթը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 10-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Աշխարհի Եզդիների» միության նախագահ Ազիզ Թամոյանը հիշեցնելով, որ վերջին մարդահամարի տվյալներով Հայաստանում 41 հազար եզդի է բնակվում:

«Այսօր Հայաստանում դասավանդվում է  եզդիերեն լեզու, ունենք թերթ, ակադեմիայում ունենք երկու աշխատող, երկու միություններ:Ամեն ինչ զարգանում է»,- հավելեց Ազիզ Թամոյանը: Բայց այդ ամենի կողքին, ըստ նրա, կան նաեւ չլուծվող հարցեր, որոնք լուծման խիստ կարիք ունեն:

«Օրինակ, ճիշտ կլինի նախագահի ապարատում մի եզդի աշխատող լիներ: Ունենայինք եզդի աշխատող նաեւ կառավարությունում, ԱԺ-ում, դատախազությունում, մարզպետարանում եւ մյուս վարչական ապարատներում: Այսօր մեր խնդրանքը սա է»,- առաջարկեց Ազիզ Թամոյանը եւ ավելացրեց, որ մնացած հարցերում ինչպես հայերն են իրենց զգում Հայաստանում, այնպես էլ իրենք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ