News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւան–Գորիս ավտոճանապարհի 227-րդ կմ-ին մահացու ելքով պատահար է տեղի ունեցել:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 19:53-ին «Ինտերնացիոնալ» մակնիշի 35 A 73110 համարանիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է «Գազել» մակնիշի 753 ԼՏ 68 ավտոմեքենային։

Բեռնատարի վարորդը՝  Իրանի 55-ամյա   քաղաքացի Իսմայիլ Մարանդին, փորձել է ավտոմեքենայից դուրս նետվելով փրկվել, սակայն վրաերթի է ենթարկվել հետեւից ընթացող «ԳԱԶ 3129» մակնիշի 07 ԼՏ 110 համարանիշի ավտոմեքենայի (վարորդ Ս.Ղազարյան) կողմից եւ զոհվել։

Պատահարի հետեւանքով բեռնատարից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, հրշեջ փրկարարների կողմից ճանապարհի մաքրման աշխատանքներ են տարվել:

Դեպքի մասին տեղեկացվել է ԱԳՆ հերթապահին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ