News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանում, դեկտեմբերի 11-ին, ժամը 22.00-ին, Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել  «Տոյոտա-Պրադո»   եւ   «Նիսան XTERRA» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Նիսան XTERRA»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 11-ին, ժամը 08.30-ին, «ՎԱԶ-21074»  մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց եւ Արտաշիսյան փողոցների խաչմերուկում  բախվել  է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի:

«ՎԱԶ-21074»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 11-ին, ժամը 02.00-ին, Մյասնիկյան պողոտայում  իրար են բախվել «ՎԱԶ-2107»   եւ   «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:

«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:

Դեկտեմբերի 10-ին, ժամը  19.30-ին, Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես Բենց» եւ «ԳԱԶ-32213»  մակնիշի ավտոմեքենաներ:

«ԳԱԶ-32213»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 10-ին, ժամը 18.20-ին, Կասյան-Կոմիտաս-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել  «ՎԱԶ-2107»  եւ   «ՎԱԶ-21114» մակնիշի ավտոմեքենաներ:

«ՎԱԶ-2107»-ի ուղեւորը   մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր ավտովթարների առիթով կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ