News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Ամերիկյան դոլարի փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կրկին վերականգնել է 1դոլար/382 դրամից բարձր մակարդակը: Այսօր` դեկտեմբերի 13-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 382.25 դրամ, երեկվա համեմատ թանկանալով 0.11 տոկոսով:

Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 2.7 մլն դոլար, ընդ որում` բոլոր գործարքներն էլ կատարվել են միեւնույն փոխարժեքով:

Կանխիկ արտարժույթի շուկան այսօր անտեսել է բորսայում դոլարի թանկացման փաստը: Փոխանակման կետերն ավելի հակված են էժանացնելու դոլարը, քան թանկացնելու այն: Դոլարն առայժմ փոխանակման կետերի կողմից ընդունվում է 380, հազվադեպ` 381 դրամով, վաճառվում  որպես կանոն` 383 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ