News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, դեկտեմբերի 13-ին, ընդունել է կրոնական ազատության մասին պատմական բանաձեւ, որը Թուրքիային կոչ է անում վերադարձնել եկեղեցիների ունեցվածքը, որը նա յուրացրել է ցեղասպանության միջոցով, ինչպես նաեւ դադարեցնել բռնությունները քրիստոնեական քաղաքակրթության կենդանի մնացած անդամների դեմ, որոնք ժամանակին մեծամասնություն են կազմել ժամանակակից Թուրքիայում: Այս մասին հաղորդում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը:

Այս բանաձեւը նախաձեռնել են Ներկայացուցիչների պալատի անդամներ Էդ Ռոյսն ու Հովարդ Բերմանը: Այն Ներկայացուցիչների պալատի օրակարգում ընդգրկվել է մեծամասնության առաջնորդ Էրիք Քանթորի կողմից` Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իլեան Ռոս-Լեյտինենի օժանդակությամբ:

«Չնայած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս արած հայտարարությանը` դավանանքի ազատության հարցում առաջընթացի մասին, Թուրքիայում քրիստոնեական համայնքները շարունակում են խտրական վերաբերմունքի արժանանալ»,-ասել է կոնգրեսական Ռոյսն ու շարունակել. «Այսօր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քննարկել ու ընդունել է իմ նախագիծը, որը կոչ է անում Թուրքիային դադարեցնել կրոնական խտրականությունը, թույլ տալ աղոթքները եւ վերադարձնել եկեղեցիներից խլված ունեցվածքը: ԱՄՆ-ը շահագրգռված է արտերկրում կրոնական ազատությունների առաջխաղացմամբ»:

Ամերիկահայերը, միանալով հույն, ասորացի եւ սիրիացի համայնքներին, հազարավոր հեռախոսազանգեր են ուղղել իրենց ներկայացուցիչներին, խնդրելով աջակցել 306-րդ բանաձեւին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ