News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հարավային Օսիայի խորհրդարանն արգելափակել է նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւայի եւ նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտիի միջեւ կնքված համաձայնագիրը: Այն մերժել է Հանրապետության գլխավոր դատախազ Թայմուրազ Հուգաեւի եւ Գերագույն դատարանի նախագահ Ացամազ Բիչենովի հրաժարականի դիմումները:

Քվեարկությանը մասնակցել են 34 պատգամավորներից 31-ը: Հրաժարականների հաստատման համար բավական կլիներ ձայների պարզ մեծամասնությունը: Սակայն գլխավոր դատախազի հրաժարականը հաստատել է միայն 15 պատգամավոր (նույնքան պատգամավոր էլ դեմ է եղել, մեկ քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել), Գերագույն դատարանի նախագահի հրաժարականին կողմ է եղել 8 պատգամավոր:

Թայմուրազ Հուգաեւի եւ Ածամազ Բիչենովի հրաժարականը Կոկոյտիի եւ նախագահի նախկին թեկնածու, ընդդիմադիր Ալլա Ջիոեւայի միջեւ կնքված փոխզիջման համաձայնագրի պայմաններից մեկն էր:

Համաձայնագրում նշվել էին ինչպես Կոկոյտիի, այնպես էլ խորհրդարանի պարտավորությունները, որոնք պետք է հաստատեին տվյալ անձանց հրաժարականը:

Սակայն պայմանագիրը կապել են Կոկոյտին եւ Ջիոեւան (ռուսական կողմի միջնորդությամբ), պատգամավորները դրա տակ չեն ստորագրել:

Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւան հարավօսիական պատգամավորների` գլխավոր դատախազի եւ Գերագույն դատարանի նախագահի հրաժարականները մերժելու քայլի պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի վրա: Այս մասին տեղեկացնում է  «Ինտերֆաքս»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ