News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Գյումրիում մեկնարկել է երկրորդ Գյումրի- Կարս տնտեսական  ֆորումը, որի շրջանակներում շուրջ 30 հայկական եւ թուրքական ընկերությունների, այդ թվում` պանրագործներ, մեղվապահներ, գինեգործներ, մսի եւ կաթի արտադրության ոլորտի, զբոսաշրջության եւ ռեստորանային գործի, ինչպես նաեւ քարի մշակման մասնագետներ Գյումրիից, Վանաձորից եւ Կարսից ներկայացրել են իրենց ապրանքատեսականին:

Նմանատիպ ֆորումների անցկացումը, ըստ ներկա գործարարների, հնարավորություն կստեղծի համատեղ գործունեություն ծավալելու: 2 տարին, մեկ անցկացվող տնտեսական ֆորումը, ըստ Կովկասյան կենտրոնի տնօրեն Արտուշ Մկրտչյանի միտված է հայ եւ թուրք գործարարների միջեւ կապերի ընդլայնմանը:

«2 տարին, մեկ անցկացվող տնտեսական ֆորումը, մեկ հարկի տակ հավաքել է շուրջ 30 գործարարների, Կարսից, Գյումրիից եւ Վանաձորից: Առաջին անգամ տնտեսական ֆորում անցկացվել է 3 տարի առաջ Կարսում, որի արդյունքում հայ եւ թուրք գործարարների միջեւ ստորագրված պայմանագրի համաձայն արտադրվեց կովկասյան առաջին համատեղ ապրանքանիշը:

Խոսքը կովկասյան պանիր կոչվող ապրանքատեակի մասին է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Գյումրիի բիզնեսի եւ զարգացման կովկասյան հիմնադրամի տնօրեն Արտուշ Մկրտչյանը: Ֆորումին մասակցել  են նաեւ ներկայացուցիչներ Դիարբեքիրից, Մերսինիից:

«Տնտեսական ֆորումի շրջանակներում ներկայացնում եմ սագի մսից պատրաստված ուտեստներ: Դա Կարսում հատուկ կերակրատեսակ է համարվում: հուսով եմ, որ ֆորումից հետո հատուկ գործնական առաջարկներ կստանամ»,-ասել է Կարսից գործարար Նուրան Իմազը: Ըստ նրա, եթե պայմաններ ասռեղծվեն, ինքը մեծ ցանկությամբ կաշխատի տեղի գործարարների հետ:«Այս պահին եզրակացություներ անել չեն կարող, եթե փակ սահմանների խնդիրը լուծվի,մարդիկ ավելի ազատ շփվեն, հարավոր կլինի զարգացնել նաեւ համատեղ բիզնեսը»,-ասել է նա:

Համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի հասնել  2 երկրների գործարար շրջանակներում հարաբերությունների կարգավորմանը, վստահ էին ֆորումին ներկա գործարարները: Բիզնեսն  այն ոլորտն է, որտեղ կարելի է կառուցել համագործակցություն, չնայած, որ փակ սահմանները, զգալիորեն խոչընդոտում են  դրանց իրագործմանը: Սա, ըստ նրանց, առաջին հերթին փորձի փոխանակում է, շփում՝փակ սահամաններից այն կողմ:

Որոշ գործարարներ առաջին անգամ էին գտնվում Գյումրիում: Նրանց ավելի շատ հետաքրքրել էր տեղի ապրանքատեսակների պատրաստման ձեւերը: « Կարեւոր նախապայման է այն հանգամանքը, որ նախ եւ առաջ մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալու արտադրվող ապրանքատեսականուն, որ մեր մոտ չկա եւ հետո կարեւոր է գիտենալ նաեւ, թե ձեր մոտ գնային ինչ քաղաքականություն է գործում»,-իր հերթին նշել է Դիարբեքիրից գործարար Սենուր Աքադը: Ըստ նրա՝ նմանատիպ հանդիպումները իրենց հարավորություն են տալիս իրենց ապրանքատեսականին դուրս բերել ոչ միայն հայկական, այլ նաեւ եւրոպական շուկա.«Այսօր մենք այդ խնդիրը ունենք, մեզ լայն հնարավորություն ընձեռված չէ այս կամ այն ապրաքատեսակը շուկա հանելու համար: Գիտեմ նաեւ, որ եւրոպական երկրները մեղրի արտադրության տեսանկյունից  այնքան էլ զարգացած չեն»,-ասել է Սենուր Աքադը:

Համագործակցության առաջարկներ առայժմ չեն ստացել, սակայն  գործարարները կարեւոր նախապայման են համարում հայաստանյան շուկայի պայմաններին ծանոթանալը: Նմանատիպ տնտեսական ֆորումերի անցկացումը ներկաների գնահատմամբ կարեոր է նաեւ այն տեսանկյունից, որ որոշակիորեն լրացվում է այն բացը, որ առկա է Հայաստանի եւ Թուքրայի միջեւ:«Նախ եւ առաջ շփվում ես այն մարդկանց հետ, ովքեր ապրում ու աշխատում են փակ սահմանների պարագայում: Սա շփում է բիզնեսի միջոցով: Ես որպես տնտեսագետ, կարող եմ ասել, որ ոչինչ չի կարող համախմբել մարդկանց այնպես, ինչպես բիզնեսը»,-ասել է ֆորումին ներկա տնտեսագետ Յուլիա Գոմբան:

Նշենք, որ տնտեսական ֆորումը կշարունակվի եւս 2 օր: Այս ընթացքում գործարարները փորձելու են համագործակցության եզրեր գտնել եւ համատեղ աշխատանքի ծրագրեր մշակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ