News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Մինչեւ տարեվերջ «Յունիբանկն» իր հաճախորդներին կառաջարկի «Մագնիս» արտոնությունների ծրագիրը, որի շնորհիվ քարտապաններն ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարելիս` ծրագրի գործընկեր կազմակերպություններից կստանան բոնուսներ եւ զեղչեր:  Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Մասնակցությունը արտոնությունների ծրագրին «Յունիբանկի» հաճախորդներին հնարավորություն կտա էապես կրճատելու իրենց առօրյա ծախսերը, քանի որ ծրագրում ընդգրկված են գործընկեր կազմակերպություններ բոլոր ոլորտներից (խանութներ, սրճարաններ, ռեստորաններ, բժշկական, տուրիստական կազմակերպություններ, կրթական հաստատություններ, մարզական եւ ժամանցային ակումբներ):

Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված «Magnis» նշանը: Առեւտրային կետերում զանազան ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարելիս բանկի քարտապանները կարող են ստանալ զեղչ կամ բոնուս, որի չափը սահմանվում է տվյալ կազմակերպության կողմից: «Յունիբանկն» իր հերթին բոնուսներ կշնորհի բանկային ծառայություններից օգտվելու եւ ծրագրում  ակտիվ մասնակցության համար: Կուտակված բոնուսները հաճախորդները կարող են ծախսել որպես  սովորական դրամ: Ցանկության դեպքում բոնուսները կարելի է նվիրել ծրագրի այլ մասնակցի` նրա քարտային հաշվին փոխանցելու միջոցով:

«Մագնիս» ծրագրի մասնակից դառնալու եւ արտոնություններից օգտվելու համար բանկի հաճախորդներին հարկ չկա ձեռքբերել հատուկ քարտ:  Զեղչերը եւ բոնուսները կտրամադրվեն «Յունիբանկի» Visa քարտով վճարումներ կատարելիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ