News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Երեւանի ՋԷԿ-ը 2011թ. կարտադրի 1,67 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը: «Դա զգալիորեն ավելի է, քան 2010թ., քանի որ նոր էներգաբլոկով կայանն աշխատել է ոչ ամբողջ անցած տարին»,- պարզաբանել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ ԵրՋԷԿ-ի նոր էներգաբլոկը շահագործման է հանձնվել 2010թ. ապրիլին: Եթե նախկինում ՋԷԿ-ում աշխատել է 7 սարքավորումներից միայն մեկը`50 ՄՎտ հզորությամբ, նոր շոգեգազային էնեգաբլոկը ունի 242 ՄՎՏ հզորություն եւ 434 ԳՋ/ժամ ջերմային մշակման հզորություն:

Ներկայումս ՋԷԿ-ն աշխատում է կոնդենսացիոն ռեժիմով (էլեկտրաէնեգրայի արտադրում առանց ջերմության) 50 տոկոս ՕԳԳ-ով: ԷրՋԷԿ-ի ջերմության հիմնական սպառողը Հայաստանի խոշորագույն քիմիական գործարանն է` «Նաիրիտը», որն այժմ աշխատում է ոչ ամբողջական ծանրաբեռնվածությամբ: Եթե «Նաիրիտը» վերադառնա աշխատանքի նախկին ծավալներին, ջերմության առաքումները կվերականգնեն, եւ Երեւանի ՋԷԿ-ի ՕԳԳ-ն կհասնի 50-70 տոկոսի: «Ներկայումս մենք բանակցություններ ենք վարում ջերմային էներգայի այլ արդյունաբերական սպառողների հետ»,- նշեց Հ.Հովհաննիսյանը:

Քննարկվում է նաեւ Երեւանի հարավային բնակելի թաղամասերի ջեռուցման հնարավորությունը ՋԷԿ-ի շրջակայքում, սակայն դա դեռ նվազ հեռանկարային է համարվում: «Նոր էներգաբլոկով մենք, ինչպես եւ նախատեսվում էր, զգալիորեն նվազեցրել ենք արտանետումները մթնոլորտ եւ ազոտային օքսիդների մասով դրանք չեն գերազանցում 15 ppm-ը»,- նշել է գլխավոր տնօրենը: Նկատենք, որ էներգաբլոկի սարքավորումների մատակարարը շվեյցարական Alstom ընկերությունն է: Շինարարության համար Հայաստանի կառավարությունը ներգրավել էր Միջազգային համագործակցության ճապոնական գործակալությանը` 26,4 մլրդ իենի չափով (ընթացիկ փոխարժեքով 338 մլն դոլար):

Երեւանի ՋԷԿ-ի 100 տոկոսի բաժնետերը Հայաստանի կառավարությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ