News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայում առկա հանրային մոտեցումներն ու կառավարման համակարգը թույլ են տալիս ենթադրել, որ առաջիկայում չարժե զգալի փոփոխություններ ակնկալել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել Երեւանի պետհամալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Թուրքական քաղաքական մեքենայի մտածողությունն ու գործողությունները չեն նպաստում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ավելին, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ թուրքական քաղաքական մեխանիզմում նկատվում են կարծրատիպեր եւ ընդհանրացումներ: Այդ մասին վկայում են թուրքական խորհրդարանի նախագահի անտրամաբանական հայտարարությունները, նաեւ Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի` դրան նախորդած հայտարարությունը»,- նկատել է թուրքագետը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, դրանց վավերացումը, ըստ փորձագետի, Թուրքիայի համար իսկական գլխացավ եւ խնդիր է դարձել, որն առաջնահերթ լուծում է պահանջում. Վերջին ամիսներին տարբեր միջազգային կազմակերպություններ, տերությունների ղեկավարներ արեցին հայտարարություններ, որոնք, մեղմ ասած, դատապարտում են Թուրքիային: Միաժամանակ, այդ հայտարարությունները վկայում են, որ միջազգային հանրությունն անվստահությամբ է վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարանի հայտարարություններին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ