News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական գործընթացը կախված չէ Հայաստանի ներքաղաքական իրավիճակից, կարգավորումը կախված է միայն Թուրքիայից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նմա կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Եթե ինչ-ինչ գործոններ էլ ազդեն հայ-թուրքական հարաբերությունների վրա, ընդհանուր առմամբ դա կապված կլինի ոչ թե Թուրքիայի ներքաղաքական իրադարձությունների, այլ արտաքին քաղաքականության հետ: Եւ չի բացառվում, որ հենց թուրքական արտաքին քաղաքականությունը, որ կրում է ձեւական «զրո խնդիր հարեւանների հետ» հռչակագրային կարգախոսը, հանգեցրել է նրան, որ այս պահին Թուրքիան խնդիրներ ունի իր բոլոր հարեւանների հետ: Ընդ որում, Թուրքիան հաջողացրեց հասնել դրան շատ կարճ ժամանակում»,- ասել է Մինասյանը:

Փորձագետի կարծիքով, եթե թեկուզ կա էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվացման հույս, այն կարելի է կապել հարեւանների հետ Թուրքիայի խնդիրների ավելացման հետ. «Հենց այդ ժամանակ բանակցությունների վերսկսումը բավական հարմար նախադեպ կդառնա Թուրքիայի համար` ցույց տալու միջազգային հանրությանը, որ ունակ է գնալու կառուցողական քայլերի իր արտաքին քաղաքականության մեջ: Բայց կարծում եմ` 2012թ. այդ սցենարի հավանականությունը փոքր է»:

Գնահատելով 2011 թվականը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից, Մինասյանը նշել է, որ երկու երկրների համար անցած տարին կորսված հնարավորությունների տարի էր: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ