News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը դեկտեմբերի 16-ին Երեւանում մասնակցել են ՀՀ զինված ուժերի 97 զինծառայողների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով բնակարանամուտը տոնող զինծառայողներին` Սեյրան Օհանյանը նշել է, որ զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը, այդ թվում` բնակարաններով ապահովումը, պաշտպանության նախարարության կարեւորագույն խնդիրներից են եւ գտնվում են պետության ուշադրության կենտրոնում:

Նորակառույց շենքի բացումից հետո սպաներն իրենց բնակարաններում հյուրընկալել են պաշտպանության նախարարին եւ բարձրաստիճան զինվորականներին: Ծանոթանալով բնակարանային պայմաններին ու կատարված աշխատանքներին` Սեյրան Օհանյանը գոհունակությամբ արձանագրել է, որ սպաների համար նախատեսված բնակարանները կառուցված են շինարարական արդի չափանիշներով եւ ապահովված են անհրաժեշտ հարմարություններով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ