News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Միխայիլ Պրոխորովը հրաժարվել է Քսենյա Սոբչակի հետ վիճել այն թեմայի շուրջ, թե արդյոք ԿԸՀ-ն իրեն կգրանցի որպես նախագահի թեկնածու, թե ոչ:

Նա հիշել է, որ 2007թ-ին արդեն մեկ անգամ մերժել է Սոբչակին, երբ վերջինս իրեն ձեռքն ու սիրտն էր առաջարկում: Միլարդատերը ներողություն է խնդրել եւ ասել, որ կանանց հետ չի վիճում, հաղորդում է  «НТВ»-ն:

Իսկ առաջարկն ամենեւին էլ էժան չէր. Սոբչակը եթերից առաջարկել էր մեկ միլիոն դոլարի դիմաց գրազ գալ այն բանից հետո, երբ Պրոխորովը հայտարարել էր, թե «մեծ է հավանականությունը, որ ինձ ընդհանրապես չեն գրանցի»:

Հիշեցնենք, որ Պրոխորովն արդեն փաստթղթերը ներկայացրել է ԿԸՀ:  Այն բանից հետո, երբ մտերիմները հայտարարեցին միլարդատեր ամուրիի հնարավոր  ամուսնության մասին, քանի որ երկիրը պետք է  նաեւ առաջին տիկին ունենա, ԶԼՄ-ներում  թեկնածուների ակտիվ փնտրտուք սկսվեց:

Հիշատակվեց նաեւ Սոբչակի անունը,  որի հետ նա խոստացավ ամուսնանալ  այն դեպքում, երբ պարտվի ընտրություններում: Իրեն որպես առաջին տիկնոջ թեկանածու էր առաջարկել նաեւ «Дом-2»  նախագծի մասնակից, ռուսաստանյան շոու-բիզնեսի նորահայտ աստղ Մաշա Բելոուսովան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ