News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մոսկվայում սպանված հայ դպրոցական Էդուարդ Մարկարյանի ընտանիքը մտադիր է հասնել նրան, որ հանցագործը պատասխանատվություն կրի:Մոսկվայի թիվ 501 դպրոցում 2010 թ. սեպտեմբերին  ծեծկռտուքի արդյունքում զոհվել էր 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը:

Կռվի նախաձեռնողը 9-րդ դասարանցի, ծագումով ադրբեջանցի Մամեդ Մամեդովն էր, ով, ինչպես եւ Էդուարդը, Ռուսաստանի քաղաքացի է:Ըստ իրավապահների` ծեծկռտուքը տեղի է ունեցել դպրոցից ոչ հեռու: Որոշ տվյալներով` Մամեդովը տիրապետում է մարտարվեստի որոշ հնարքների եւ դրանք կիրառել է Մարկարյանի հետ կռվի ժամանակ: Միաժամանկ, Մամեդովի դեմ հարուցված քրեական գործը փակվել է: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Էդիկը տառապել է քրոնիկ հիվանդությամբ, ինչն էլ ճակատագրական է եղել նրա համար:

Ինչպես NEWS.am-ին ասել է Մարկարյանների ընտանիքի փաստաբան Արթուր Հայրապետովը, ներկայումս  իրականացվում է  այլընտրանքյաին փորձաքննություն. «Կարծում եմ` արդյունքերը պարզ կլինեն 1-2 ամիսից»,-նշեց փաստաբանը` հույս հայտնելով, որ փորձաքննության արդյունքները  հիմք կդառնան  քրեական գործը  բացելու համար: «Առաջին փորձաքննությունը կրել է պատվիրակված եւ ոչ օբյեկտիվ բնույթ` նպատակ հետապնդելով փակել Մամեդովի նկատմամբ քրգործը»,-նշեց փաստաբանը` ավելացնելով, որ կատարվել է հանցագործություն, եւ հանցագործը պետք է պատժվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ