News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Դոնի Ռոստովում հայազգի երիտասարդ Արամ Հայկյանին ծեծի ենթարկման դեպքը  սովորական խուլիգանություն չէ: Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» տեղեկատվական կենտրոնի կառավարման նախագահ Արմեն Մկրտչյանը` ներկայացնելով միջադեպի մանրամասները:

«Ես անձամբ խոսել եմ Արամի 18-ամյա ռուս ընկերոջ հետ, ով այդ պահին նրա հետ է եղել, եւ ահա թե ինչ է նա պատմել: Դեկտեմբերի 3-ին նրանք միասին վերադարձել են տուն: Այդ օրը մառախլապատ է եղել: Ինչ-որ պահի մառախուղի միջից նրանց առջեւ հայտնվել են մի քանի երիտասարդներ, որոնցից մեկի ձեռքին Արամի ընկերը բեյսբոլի ձող է նկատել, զգուշացել են, սակայն որոշել են առաջ գնալ: Երբ հավասարվել են,  նրանք վայրկենական հանել են մետաղե ձեղերը, իսկ մեկի ձեռքին էլ դանակ է  հայտնվել: Երիտասարդների վրա հարձակվել են առանց ավելորդ խոսքերի»,-պատմեց Մկրտչյանը:

Հետո Արամի ընկերը  փախչել է` Արամին եւս զգուշացնելով, որ փախչի: Նրա հետեւեից պահանջել են կանգնել,  բայց նա հեռացել է քիչ թե շատ ավելի մարդաշատ վայր, որտեղ, ըստ նրա,  տեսախցիկ է տեղադրված: Որոշ ժամանակ անց նրան դադարել են հետապնդել,  որից հետո ընկերը հավաքել է Արամի հեռախոսահամարը: Արամը չի պատասխանել, եւ նա ետ է վերադարձել` փնտրելու ընկերոջը:Արամին նա գտել է արնաշաղախ: «Տղան փրկել է Արամի կյաքը: Եթե նա փոքր-ինչ ուշանար, Արամին այլեւս հնարավոր չէր լինի փրկել»,-նշեց Մկրտչյանը:Հարձակվողները եղել են  5-6 հոգի,  նրանք բոլոր եղել են գլխարկներով եւ հատուկ կոշիկով, որոնց հետքերը մնացել են Արամի մարմնի վրա: Արամի ընկերը նկատել է, որ հարձակվողներից մի քանիսի դեմքը ծածկված է եղել  ֆուտբոլային «Ռոսստելմաշ» ակումբի տարբերանիշն ունեցող շարֆերով:«Այստեղ ոմանք ասում են դա խուլիգանություն է, ոմանք էլ` թե  կողոպուտի նպատակով է եղել: Սակայն Արամի ձեռքին եղել է ոսկե շղթա, նրա մոտ եղել է 3-4 հազ. ռուբլի կանխիկ գումար, թանկարժեք հեռախոս, եւ դրանց ոչ ոք ձեռք չի տվել»:Մկրտչյանը դժվարացավ ասել, թե իրականում ովքեր են եղել հարձակվողները. «Հայտնի է միայն, որ ռուսներ են եղել:

Ականատեսները պատմում են,  թե տեսել են  մի քանի երիտասարդների, որոնք եղել են մոտակայքում եւ ազգայնական կարգախոսներ են բղավել: Ընդհանուր առմամաբ Արամի ընկերոջ եւ նրանց նկարագրությունները համընկնում են»:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am –ը, միջադեպը տեղի էր ունեցել դեկտեմբերի 3-ի երեկոյան: Հիվանդանոց տեղափոխված Արամը ենթրակվել էր երկու վիրահատության եւ գիտակցության էր եկել միայն դեկտեմբերի  16-ին:Իրավապահները կողմից կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ