News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայում մեկնարկեց շախմատի կանանց աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականն առաջին տուրում 4:0 հաշվով հաղթեց հույներին: Լիլիթ Մկրտչյանը պարտության մատնեց Մարինա Մակրուպուլուին, Լիլիթ Գալոյանը` Եկատերինի Ֆակիրիդուին, Մարիա Կուրսովան` Եկատերինի Պավլիդուին, Նելլի Աղինյանը` Զոի Իորդանիդուին:

4:0 հաշվով հաղթանակ տարավ նաեւ Վրաստանի հավաքականը` Հարավային Աֆրիկայի թիմի նկատմամբ:

Չինաստանը 2,5:1,5 հաշվով հաղթեց Թուրքիային, նույն հաշվով ռուսներն առավելության հասան Վիետնամի թիմի նկատմամբ: Հնդկաստան - Ուկրաինա հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

Հայաստանն ու Վրաստանը գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինեն վրացիները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ