News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

2011-ին Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենամեծ ձեռքբերումը իրական մրցակցության դրսեւորումն է: Այդ մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Հայաստանում թե’ իշխանական եւ թե’ ընդդիմադիր ճամբարում կոնսոլիդացիայի բացակայությունը վկայում է այն մասին, որ մրցակցային պայքար գոյություն ունի եւ իշխանական ձեւաչափով եւ ընդդիմության ներսում: Մի կողմից ծանրակշիռ գործոն կա` Հայ ազգային կոնգրես: Պակաս կարեւոր չեն նաեւ քաղաքական մյուս ուժերը, ովքեր պայքարում են գլխավոր ընդդիմության տեղը զբաղեցնելու համար»,-ասել է փորձագետը:

Մինասյանի կարծիքով, ավելի սուր պայքար է սկսում իշխող կոալիցիայի ներսում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբավորումների հարաբերություններում, որն իրականում միասնական չէ: ՀՀԿ-ում կան հետաքրքրությունների տարբեր ոլորտներ, խմբեր եւ եթե կարելի է այդպես ասել` նախակուսակցություններ, եւ դրա վկայությունը խոսնակի եւ փոխխոսնակի ընտրությունների արդյունքներն են:

Ինչ վերաբերվում է 2012-ի խորհրդարանական ընտրություններին, ապա քաղաքագետը նշել է, որ դա կլինի հետաքրքիր ակտիվ կամպանիա, որը հավանաբար կուղեկցվի քաղաքական սկանդալային գործընթացներով, ինչը բնորոշ է իշխանության համար իրական մրցակցային պայքարի մշակույթ ունեցող երկրի համար: «Ես ենթադրում եմ, որ տեղի կունենա քաղաքական դաշտի ապաօլիգարխացում»,-եզրափակել է Սերգեյ Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ