News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանքավայրերում երկաթի պաշարները 2011թ. վերջին գնահատվում են 100 467 հազ տոննա: Այդ մասին NEWS.am -ին թղթակցին հաղորդել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության բնական պաշարերի գործակալության ղեկավար Խաչիկ Սապոնջյանը:

Նշենք, որ ներկայումս  Հայաստանի երկաթի արդյունահանման երկու լիցենզիա  է տրված` «Spice Steel Armenia» (Աբովյանի հանքավայր) եւ «Fortune Resources» (Հրազդանի հանքավայր) ընկերություններին: Աբովյանի հանքավայրում «Spice Steel Armenia»-ն իրականացնում է պաշարների լրահետախուզում, նման աշխատանքեր են կատարվում նաեւ Սյունիքի մարզի Սվարանցի հանքավայրում:

Ավելի վաղ փուլում է գտնվում Լոռու մարզի Բազումի երևակման հետազոտումը, որն իրականացնում է  «Սուրարտ» ընկերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ