News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գյումրիի բնակիչ 16-ամյա Լեռնիկ Գալստյանը այսօր՝դեկտեմբերի 19-ին, ժամը 12-ի սահմաններում փորձել է ինքնասպան լինել: Նա Գյումրիի Ալեք Մանուկյան փողոցի «Հիսունամյակ» կոչվող կամրջից իրեն նետել է ներքեւ, սակայն կենդանի է մնացել: Կամուրջի բարձրությունն, ըստ փրկարարական վարչության տվյալների, 20-25 մետր է:

Թաղամասի բնակիչները 16-ամյա Լեռնիկին գտել են կամրջի տակ: Նրա ընկած վայրում, սակայն բնակիչներից ոմանք նկատել են նաեւ կոտրված կոնյակի շիշ, սակայն չեն կարող հստակ պնդել, այն տղայի ձեռքին է եղել, թե` ոչ:

Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Արամ Եդիգարյանի փոխանցմամբ՝ կատարվում է նախաքննություն պարզելու տեղի ունեցածի պատճառները:

Հայտնի է, որ երիտասարդի գրպաններից երկտող կամ գրություն չի հայտնաբերվել: Երիտասարդին, ժամը 12:45-ին տեղափոխել են Գյումրիի Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց:

Հիվանդանոցի մուտքի մոտ հավաքված Լեռնիկի հարազատները շատ հուզված են եղել եւ ոչ մի հարցի չեն պատասխանել: Միայն նրանց հարեւաններից ոմանք մատնանշել են, որ Լեռնիկի վարքի մեջ մինչեւ այսօր կասկածելի ոչինչ չեն նկատել: Գյուլբենկյանի Նյարդավիրաբույժ Անդրանիկ Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցին փոխանցել է, որ Լեռնիկ Գալստյանը հրաշքով է փրկվել: Նա բաց գանգուղեղային կոտրվածք է ստացել:

16-ամյա Լեռնիկի վիճակը գնահատվում է ծանր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ