News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց վրացիներին: Պարտվեց Էլինա Դանիելյանը, որը մրցում էր Նանա Ձագնիձեի հետ: Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Կուրսովան խաղացին ոչ ոքի:

Ռուսաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց ուկրաինացիներին, Չինաստանը 4:0 հաշվով պարտության մատնեց Հարավային Աֆրիկային, հույները 1,5:2,5 հաշվով պարտվեցին Վիետնամին, Հնդկաստանը 3,5:0,5 հաշվով հաղթեց Թուրքիային:

Մրցաշարային աղյուսակ
 1. Չինաստան    4  6½
 2. Վրաստան  4  6½
 3. Ռուսաստան   4  5½
 4. Հնդկաստան    3  5½
 5. Հայաստան  2  5½
 6. Վիետնամ  2  4
 7. Ուկրաինա  1  3
 8. Թուրքիա   0  2
 9. Հունաստան   0  1½
10. Հարավային Աֆրիկա      0  0

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ