News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

2011 թ. նոյեմբերի դրությամբ միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 114.7 հազ. դրամ, որը ներկայիս փոխարժեքով (1դոլար/382 դրամ) 300 դոլար է: Միջին աշխատավարձը 1 տարում աճել է 6.3 %-ով:

Պետական սեկտորում միջին աշխատավարձը 92 հազ. դրամ է (240 դոլար), եւ էապես զիջում է ոչ պետական սեկտորի աշխատավարձին` 141 հազ. դրամ (370 դոլար): Նշենք, որ մասնավոր սեկտորում աշխատավարձի աճն ավելի արագ է, քան պետական սեկտորում:

Թեեւ դրամային արտահայտությամբ աշխատավարձն աճում է, սակայն դոլարային արտահայտությամբ` նվազում է, պայմանավորված դրամի արժեզրկմամբ: Այսպես` հուլիսին միջին աշխատավարձը 118.3 հազ. դրամ էր (322 դոլար` 1դոլար/367 դրամ փոխարժեքով), սեպտեմբերին` 114 հազ. դրամ (306 դոլար` 1դոլար/372 դրամ փոխարժեքով): Նախորդ տարվա նոյեմբերին միջին աշխատավարձը 108 հազ. դրամ էր կամ 299 դոլար:

Նշենք, որ դոլարային գնահատմամբ` Հայաստանում միջին ամսական աշխատավարձն իր առավելագույն նիշին է հասել 2010 թ. դեկտեմբերին` 379 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ