News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Աշխատանքից հեռացվել են վեց օպերգործիչներ եւ վարչության երկու ղեկավարեր, որոնց գործողությունների հետեւանքով Հայաստանի քաղաքացին մահացել էր ոստիկանական վարչությունում: Այդ մասին դեկտեմբերի 20-ին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են ՆԳՆ-ի շրջանային վարչությունից:

«Ստուգման արդյունքներով որոշում է կայացվել ծառայողական կարգի կոպիտ խախտման համար աշխատանքից հեռացնել Ռուսաստանի ՆԳՆ Օրենբուրգի շրջանի թիվ երկու վարչության վեց աշխատակիցների, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել ձերբակալված Արմեն Սարգսյանի հարցաքննման գործում»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ նոյեմբերի 19-ին Ռուսաստանի ՆԳՆ քաղաքային վարչության քրեական հետախուզության թիվ 2  օպերատիվ-հետաքննական բաժանմունքի շենքում մահացել է տեղի 34-ամյա բնակիչ, հայաստանցի Արմեն Սարգսյանը, որը ձերբակալվել էր գողության մեղադրանքով:

Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ նրա մահը քրեական բնույթ է կրում, տեղեկացրել են Ռուսաստանի քննչական հանձնաժողովից:

Տվյալ փաստի առիթով Օրենբուրգի շրջանի ՔՀ քննչական մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ` ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (սպանություն):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ