News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանն այսօր` դեկտեմբերի 20-ին, պաշտպանել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նախաձեռնությունը եւ քվեարկել եւս մեկ հետեւակային գումարտակ Աֆղանստան ուղարկելու օգտին, որն առաքելությունը կիրականացնի Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Գումարտակն առաքելությունը կիրականացնի ԱՄՆ հրամանատարության ներքո:

Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում 2009թ. օգոստոսից  ծառայություն է իրականացնում 175  հոգանոց վրացական մեկ վաշտ, որը տեղակայված է Քաբուլում, Ֆրանսիայի պատասխանատվության գոտում, եւ Գիլմենդ նահանգում գտնվող 749 հոգանոց գումարտակ` ԱՄՆ պատասխանատվության ներքո:

Առաքելության սկզբից Աֆղանստանում զոհվել է տասը վրացի զինվորական:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ