News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրք զբոսավար Ասիլ Թունչերի պատմածները Սթիվ Ջոբսի` Թուրքիա կատարած այցի մասին մեծ իրարանցում են առաջացրել Թուրքիայում: Զբոսավարը պնդել է, թե Ջոբսը թուրքերին թշնամի է համարել եւ հրաժեշտ տալուց նույնիսկ ձեռք չի սեղմել:

Թունչերը նշել է, թե այն պահին երբ իրենք մոտեցել են Այա Սոֆիային եւ ինքը սկսել է պատմել, որ այն սկզբում եկեղեցի է եղել, այնուհետ վերածել են մզկիթի, Սթիվ Ջոբսը  սկսել է հարցեր տալ.«Դուք` մուսուլմաններդ, այդքան քրիստոնեաների ի՞նչ արեցիք»:   Զբոսավարը հավելել է, թե չի հասցրել  բառ ասի, երբ Ջոբսը շարունակել է. «1,5 միլիոն հայերի ցեղասպանության ենթարկեցիք: Պատմեք մեզ, այդ ինչպե՞ս եղավ»:

Թուրք զբոսավարի ժխտումներն ավելի են կատաղեցրել Սթիվ Ջոբսին, ով նախատեսվածից մեկ օր առաջ է հեռացել Թուրքիայից` առանց բառ փոխանակելու զբոսավարի հետ եւ նրա ձեռքը օդում պարզած թողնելով:

Նշենք, որ Սթիվ Ջոբսի կենսագրական գրքում գրված է, որ նրա խորթ մայրը` Կլարա Հակոբյանը Ցեղասպանությունից հետո ներգաղթել է Մալաթիայից:

Apple-ը համաշխարհային լեգենդ դարձրած Սթիվ Ջոբսը քաղցկեղի հետեւանքով մահացել է հոկտեմբերի 5-ին, 56 տարեկան հասակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ