News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2011-ի երրորդ եռամսյակում ֆիզիկական անձինք Ռուսաստանից Հայաստան են փոխանցել 436 միլիոն դոլար, մեկ փոխանցման միջին գումարը կազմել է 412 դոլար: Հայաստանից Ռուսաստան է փոխանցվել 47 միլիոն դոլար` միջինը 1653 դոլար գործողության չափով:

Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանից Ադրբեջան է մտել 356 միլիոն դոլար, իսկ Ադրբեջանից Ռուսաստան` 98 մլն դոլար: Վրաստանն այդ ցուցակում վերջինն է: Այստեղ երրորդ եռամսյակում Ռուսաստանից փոխանցվել է 221 միլիոն դոլար, իսկ Վրաստանից Ռուսաստան` 13 միլիոն: Այս ցուցանիշները ներկայացված են Ռուսաստանի կենտրոնական բանկի կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ