News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Գյումրի-Երեւան ճանապարհին այսօր` դեկտեմբերի 21-ին, ժամը 17:15-ին, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի շրջվելու հետեւանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած 11 մարդկանցից մեծահասակները տեղափոխվել են Գյումրիի Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց, իսկ երկու երեխաները` Գյումրիի մանկական Ավստրիական հիվանդանոց: NEWS.am-ի թղթակիցը Գյումրիից հայտնեց, որ վիրավորների մեջ կան թե Գյումրիի, թե Շիրակի մարզի այլ շրջանների, թե Երեւանի բնակիչներ: Գյումրիի Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցից հայտնեցին, որ իրենք դիակ չեն ստացել:

Գյումրիից NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ`  վիրավորներից ամենածանր վիճակում գտնվում է 40-ամյա Գայանե Ավագյանը, ով ստացել է գանգի բաց կոտրվածք: Մյուս վիրավորներից են 32-ամյա Արմինե Մխիթարյանը, 73-ամյա Շուշան Սարդարյանը, 43-ամյա Կարինե Բեյբուրթյանը, 29-ամյա Քրիստինե Սուվարյանը, 73-ամյա Շուշիկ Սուվարյանը, 26-ամյա Վարուժան Բիշարյանը, 43-ամյա  Արեւիկ Մովսիսյանը, հայր ու աղջիկ Խաչատուր եւ Հասմիկ Աբրահամյանները: Վիրավորների մեջ ամենափոքրը 6-ամյա Մանե Խաչատրյանն է:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Լանջիկից դեպի Գյումրի տանող ճանապարհահատվածին, Մարալիկի ոլորաններում:Գյումրի-Երեւան ճանապարհին, այսօր` դեկտեմբերի 21-ին, ժամը 17:15-ին, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Դեպքը տեղի է ունեցել Լանջիկից դեպի Գյումրի տանող ճանապարհահատվածին, Մարալիկի ոլորաններում: Երեւանից Գյումրի մեկնող «ԳԱԶԵԼ»-ի ղեկին եղել է Երեւանի բնակիչ, 51-ամյա Գագիկ Նիկոյանը: Շիրակի մարզի փրկարար վարչության պետ Մարատ Սարիբեկյանը NEWS.am-ին հայտնել է, որ զոհեր չկան, 11 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, վիրավորների մեջ կան նաեւ երեխաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ