News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հոլանդական «Փորձարկման խոզուկներ» հեռուստաշոուի հաղորդավարներ Դենիս Սթորմն ու Վալերիո Զենոն BNN հեռուստաալիքի ուղիղ եթերում միմյանց համն են փորձել, ուտելով դիմացինի միսը:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով The Daily Mail-ը, շոուից անմիջապես առաջ տղամարդիկ ոչ մեծ վիրահատություն են տարել, որի արդյունքում Սթորմի ազդրից եւ Զենոյի փորից մի-մի փոքրիկ կտոր միս են պոկել: Դրանից հետո, խոհարարը մարդու մսից ուտեստ է պատրաստել, մսի վրա ոչինչ չավելացնելով, որպեսզի հաղորդավարները կարողանան զգալ միմյանց իրական համը: Արդյունքում, Սթորմն ու Զենոն մոմերով զարդարված սեղանի շուրջ կերել են միմյանց միսը:

Սթորմը խոստովանել է, որ բավական տարօրինակ է նայել քո գործընկերոջ աչքերին, երբ դու այդ պահին ծամում ես նրա փորի մի կտորը:

Նշենք, որ ինչպիսին է մարդու մսի համը հարցը դարձել է Proefkonijnen հաղորդման թեման: Ըստ այդ հաղորդման, մարդիկ կարող են հաղորդավարներին տալ ցանկացած «հիմար հարց» եւ նրանք պետք է կատարեն այդ խնդիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ