News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը երկաթուղի կառուցելու նպատակով Բաքվի տարբեր շրջաններում բնակարանների քանդման աշխատանքներ է իրականացնում: Այսպես, Բաքվի Խաթաիի շրջանում բնակիչները Նավթային ընկերության իրականացրած քաղաքականության հետեւանքով հայտնվում են փողոցում: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը: Այդ առթիվ նրանք բողոքի զանգվածային ալիք են բարձրացրել, որին միացել է 168 ընտանիք: Նրանք փորձում են կասեցնել երկաթուղու կառուցման աշխատանքները:

«Միգուցե որոշեն երկաթուղին 50 մետր աջ կամ ձախ կառուցել եւ չքանդեն մեր բնակարանները: Բացի այդ, ինչու պետք է երկաթուղու շինարարությամբ զբաղվի Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը եւ ոչ թե Տրանսպորտի նախարարությունը»,-ասել է բնակիչներից մեկը: Ակցիայի մասնակիցներն ասել են, որ մոտ օրերս ելույթ են կազմակերպելու նախագահականի առջեւ` փորձելով Իլհամ Ալիեւին հանձնել իրենց դիմումը, գրում է թերթը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության աշխատակիցները քանդում են Ադրբեջանի Բինեգեդի շրջանում կառուցված շինությունները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ