News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Պաշտոնական Անկարայի դիրքորոշման պայմաններում հայկական կողմը վաղուց պետք է հետ վերցներ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է  խորհրդարանի պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Նա համոզված է, որ 2012թ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պլանում որեւէ առաջխաղացում պետք չէ ակնկալել: «Նախքան հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը Թուրքիան բավական զգուշությամբ էր արտահայտվում ղարաբաղյան հարցի մասին:

Ստորագրելուց հետո նրա ձեռքերն ազատություն ստացան, ինչը Հայաստանի իշխանությունների խոշոր սխալն էր: Այժմ, արձանագրությունների առկայության պայմաններում, Անկարան նեղություն չի կրում պահպանել կոռեկտությունը` հայտարարություններ անելով ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Հայաստանը կորցնելու բան չունի, եթե հետ վերցնի արձանագրությունների տակի ստորագրությունները: Դա մեր երկրի վրա ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա», - նշել է Մարտիրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ