News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է շրջել 1915թ. իրադարձությունների ողբերգական էջը: Այդ մասին Ֆրանսիայի Ազգային Ժողովում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման ընթացքում հայտարարել է Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը:

«Ես հասկանում եմ հայկական ծագումով ֆրանսիացիների ցավը: Անհրաժեշտ է ընդունել, որ 1915թ. երիտթուրքերը հայերի նպատակամղված սպանդ են իրականացրել»,- ասել է նա:

Ռոշբլուանը նաեւ կարծիք է հայտնել է, թե Թուրքիայի կողմից հնչող սպառնալիքներն անընդունելի են: «Պատմության խեղաթյուրումն ու մշակութային ժառանգության ոչնչացումը մնում են անպատիժ: Ֆրանսիան, որպես ինքիշխան պետություն չի կարող չարձագանքել տվյալ գործողություններին»,- հավելել է Ռոշբլուանը:

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում ընթանում է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը: Օրենքով պատիժ է սահմանվում 45 հազար եվրո եւ մեկ տարվա ազատազրկում:

Այս տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Թուրքիային կոչ էր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ