News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Պաշտոնական վիճակագրության տվյալներով, հունվար-հոկտեմբերին Հայաստանում արդյունաբերության արտադրանքի իրացումն առանց ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի կազմել է 769,1 միլիարդ դրամ կամ մոտ 2,1 միլիարդ դոլար: Նույն ժամանակահատվածում ներմուծումը կազմել է մոտ 3,4 միլիարդ դոլար:

Նման հարաբերակցության օբյեկտիվ գործոններից մեկը էներգակիրների ներմուծումն է: Սակայն կարծրացած մտածողության պատճառով, տրանսպորտի ոլորտում եւ կենցաղում ավելի շատ օգտագործվում է բենզին, հեղուկ գազ եւ բնական գազ, թեեւ կարելի էր անցնել էլեկտրաէներգիայի:

Հունվար-հոկտեմբերին իրացված արդյունաբերական արտադրանքի 39,2 տոկոսն արտահանվել է: Ընդհանուր արտահանման մեջ 65,8 տոկոսը վերամշակող արդյունաբերության արտադրանքն է, 27,3 տոկոսն` արդյունահանող արդյունաբերության: Բնական մենաշնորհներին բաժին է ընկնում արդյունաբերության արտադրանքի արտահանման 6,8 տոկոսը: Խոսքն Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի մասին է (3 կվտ/ժամ էլեկտրաէներգիա 1 խմ գազի դիմաց): 

Արտահանման մեջ պարենի արտադրանքը 2,7 տոկոս է, ծխախոտը` 1,2 տոկոս. ընդամենը 21,9 միլիոն դոլար: Նույն ամիսներին Հայաստան է ներմուծվել 516,4 միլիոն դոլարի սննդամթերք: Մեր արդյունաբերությունն իրացրել է 467 միլիոն դոլարի (արտահանման հետ) սննդամթերք: Բուսական ծագման արտադրանքի ներմուծումը կազմել է 200 միլիոն դոլար, այդ թվում  հունվար – սեպտեմբերին ներմուծվել է 70,3 միլիոն դոլարի 276,5 հազար տոննա ցորեն:

Արտահանման մեջ մետալուրգիայի արտադրանքը հասել է 40,8 տոկոսի: Ալկոհոլային խմիչքների արտահանումը հասել է 100 միլիոն դոլարի: 87,5 տոկոսը իրացվել է հետխորհրդային տարածքում:

Հայրենական արդյունաբերության արտահանման 80 տոկոսն ապահովել են լեռնահանքային եւ մետալուրգիական ոլորտները, կոնյակն ու գինին: Գումարենք էլեկտարէներգիան եւ կստանանք 87 տոկոս: Թեթեւ արդյունաբերությունը տվել է արտահանման միայն 0,6 տոկոսը` 4,7 միլիոն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ