News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզում, այսօր` դեկտեմբերի 23-ին, ժամը 07.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 16-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել  են «Մոսկվիչ-412» մակնիշի 39 LO 665 համարանիշի եւ «ՎԱԶ-2107» մակնիշի 04 SL 790 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով «Մոսկվիչ-412» ավտոմեքենայի վարորդ, 28-ամյա Աղաջան Զաքարյանը եւ «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի ուղեւոր, 38-ամյա Գեւորգ Գեւորգյանը թեթեւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարան քաղաքի հիվանդանոց, ուր ստանալով առաջին բուժօգնություն` դուրս են գրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ