News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) առաջին դիտորդական առաքելությունը Սիրիա կմեկնի դեկտեմբերի 26-ին: Այդ մասին հայտարարել է ԱՊԼ գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմեդ բեն Հալիլը` նշելով, որ առաքելությունը ղեկավարելու է սուդանցի գեներալ Մոհամեդ Ահմեդ Մուստաֆա ալ Դաբին:

Եգիպտական MENA լրատվական գործակալության փոխանցմամբ` առաքելությունը բաղկացած կլինի ավելի քան 50 մարդուց:

Հաղորդվում է, որ դեկտեմբերի 22-ին Դամասկոս էր ուղեւորվել ԱՊԼ ներկայացուցիչների խումբը` դիտորդների հիմնական խմբի աշխատանքները նախապատրաստելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցենենք, որ դեկտեմբերի 19-ին Դամասկոսն արձանագրություն էր ստորագրել` ԱՊԼ ներկայացուցիչների մուտքը երկիր թույլատրելու վերաբերյալ: Դիտորդները պետք է համոզվեն, որ Սիրիայի իշխանություններն իսկապես փորձում են խաղաղ ճանապարհով կարգավորել ճգնաժամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ