News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանում մոլիբդենի  հաստատված պաշարները կազմում են 857 հազ. տոննա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը կից բնական պաշարների գործակալության տնօրեն Խաչիկ Սապոնջյանը: Նրա խոսքով` մոլիբդենի A, B եւ C1 կատեգորիաների (հաշվարկված) պաշարները կազմում են  856,776 հազ. տոննա: Նախնական գնահատված պաշարները (С2) կազմում են 31,309 հազ. տոննա: Այսպիսով,  պաշարների ընդհանուր ծավալը  կազմում է 888,1 հազ. տոննա:

Դրանց  մոտ 82%-ը կամ 725 հազար տոննան հաշվեկշռային պաշարներն են (որոնց արդյունահանումը ներկայումս տնտեսապես նպատկահարմար չէ):

Կանխատեսվող` P1 կատեգորիայի պաշարները մոտ 3,1 հազ. տոննա են կազմում:

Նշենք, որ Հայաստանում մոլիբդենի խոշոր հանքավայր է համարվում  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող  Քաջարանի հանքավայրը,  որի մոլիբդենային պաշարները գնահատվում են 722 հազ. տոննա: Ծավալով երկրորդը Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրն է (100 հազ. տոննա), որի լիցենզիան պատկանում է «Vallex Group»-ին: Հանքավայրի շահագործման մեկնարկը նախատեսվում է 2013 թ. երկրորդ կիսամյակում: Ագարակի մոլիբդենային հանքավայրի պաշարները գնահատվում են 9,6 հազ. տոննա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ