News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ պայթեցվեց Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 35-րդ կմ-ում գտնվող  ժայռաբեկորը, որը երկար ժամանակ վտանգ էր ներկայացնում ճանապարհով երթեւեկող մեքենաների, ինչպես նաեւ տեղաբնակների համար: Այս մասին դեպքի վայրից NEWS.am-ին փոխանցում է  Վանաձորի մեր  թղթակիցը:

Թղթակցի հետ զրույցում Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը նշել է, որ սպառնալիքը իսկապես կար, քանի որ քարաբեկորը կշռում էր մոտ 2500 տոննա, 1000-1200 խորանարդ մետր չափով: Միաժամանակ տեղեկացրել է, որ ընտրվել է նոր մեթոդ, որը մինչեւ այդ չի կիրառվել: Ավելին` այս մեթոդով հարվածի ալիքը ավելի փոքր է ստացվել: Իսկ պայթեցման արդյունքներից փրկարար ծառայությունը գոհ է, քանի որ այդ հարվածի ալիքը շատ փոքր էր:

Այս պահին հետազոտություններ են իրականացնում ժայռաբեկորի տարածքում, որպեսզի տեսնեն` այլ վտանգավոր ժայռաբեկորներ կա՞ն տարածքում, թե՞ ոչ: Հաջորդական գործողություններով այս պահից սկսած պետք է իրականացվեն ճանապարհի մաքրման աշխատանքները, քանի որ տեղանքում արդեն հսկողություն են իրականացնում ճանապարհաշինական մեքենաները: Ի դեպ, շատ հնարավոր է, որ վաղվանից արդեն ճանապարհը բաց լինի, քանի որ թափված քարաբեկորները քիչ են կշռում եւ կարճ ժամանակում հնարավոր կլինի տարածքը մաքրել: Ժայռը պայթեցնելու համար դրա վրա արվել է 182 անցք, ամեն մի անցքի խորությունն էլ իր հերթին եղել է 1 մետր:Պայթուցիկը եղել է գլիցերինային պայթուցիկ:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ