News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգը դիվանագիտական փաստաթուղթ է, սակայն այն պետք է ռեալիզմի առողջ մաս ունենա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաղաղության եւ ժողովրդավարության կովկասյան ինստիտուտի տնօրեն Գիա Նոդիան: Նրա խոսքով` հենց դրանով են պայմանավորված  փաստաղթղում տեղ գտած մի շարք կտրուկ ձեւակերպումները: Մասնավորապես` դա վերաբերում է փաստաթղթի այն հատվածին, որտեղ խոսվում է Ռուսաստանի մասին:

Մեկնաբանելով փաստաթղթի` Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններին վերաբերող  դրույթները, նա նշեց, որ Թբիլիսին շահագրգռված է սերտ գործընկերային հարաբերություններով երկու երկրների հետ էլ, սակայն Ադրբեջանի հետ հարաբերություններում էներգետիկ բաղադրիչի կարեւորությունը հիմք է ծառայում, որ վրաց-ադրբեջանական հարբերությունները ձեռք բերեն «ռազմավարականի», իսկ վրաց -հայկական հարաբերությունները` «սերտ գործընկերության» կարգավիճակ:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, զրուցակիցը նշել է, որ Թբիլիսին մտահոգված է հակամարտության հնարավոր էսկալացիայով: Պատասխանելով հնարավոր պատերազմի դեպքում Վրաստանի դիրքորոշման մասին հարցին, Նոդիան նշեց, որ պաշտոնական Թբիլիսին  նման դեպքում չեզոքություն կպահպանի:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի 23-ին արտահերթ նստաշրջանի ընթացքում հաստատել է երկրի Ազգային անվտանգության հայեցակարգը: Փաստաթղթում գլխավոր սպառնալիքների  եւ մարտահրավերների թվում  նշվում է Ռուսաստանի կողմից «Վրաստանի տարածքների օկուպացիան», «Ռուսաստանի կողմից նոր ռազմական ագրեսիայի ռիսկը»,  ինչպես նաեւ «Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում ահաբեկչական ակտերի կազմակերպումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ