News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երազել այն մասին, որ իշխող վարչակարգը կարող է արդար, ազատ եւ արդար ընտրություններ անցկացնի` դրսեւորելով քաղաքական համապատասխան կամք, ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության նախագահ, ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը:

«Գործող իշխանությունները որեւէ շանս չունեն այդ պայմաններում հաղթանակ տանել, ուստի թափանցիկ, արդար ընտրությունները, առանց բռնությունների եւ կեղծիքների հնարավոր չեն: Դա լավագույն միջոցը կլիներ երկրին բարդ իրավիճակից դուրս բերելու եւ նրան լիակատար կործանումից փրկելու համար: Մեր ամենամեծ ցանկությունը կլիներ այդպիսի ընտրությունների անցկացումը, որպեսզի մենք ողջունեինք այն քաղաքական ուժը, որը հաղթանակ կտաներ ընտրություններում»,-ասել է Սարգսյանը: 

Նա նաեւ ափսոսանքով նշել է, որ եթե արտահերթ ընտրություններ չլինեն, ապա հերթական ընտրությունները տեղի կունենան միեւնույն սցենարով, ինչպես 2007-ի խորհրդարանականը եւ 2008–ի նախագահականը, իսկ այդ դեպքում դժգոհության ալիքի բարձրացումը անխուսափելի կլինեն:

Ի պատասխան այն նկատառումին, որ շատ վերլուծաբանների կարծիքով, ՀԱԿ-ը, երկխոսության գնալով իշխանությունների հետ, կորցրել է իր ընտրազանգվածի մի մասը եւ չի կարող կրկին հզոր բողոքի ալիք բարձրացնել, Սարգսյանը նշել է. «Չեմ ցանկանում վիրավորել այս կամ այն փորձագետին, սակայն դրանց մեծամասնությունը, ինչպես եւ սոցիոլոգները, այն տեսակետն են արտահայտում, որը ձեռք է տալիս իշխանություններին` փորձելով ժողովրդի տրամադրությանը բացասական լիցքեր հաղորդել: Ժողովուրդը կհիասթափվել ՀԱԿ-ի մեջ միայն մի դեպքում, եթե ժողովրդին սկսեին դուր գալ իշխանությունները: Ժողովուրդն ամեն օր ավելի վատ է ապրում, քանի նախորդ օրը, իշխանությունները պարտություն են կրում բոլոր ոլորտներում` սոցիալ-տնտեսական եւ այլն: Իշխանություններից այլ սպասումներ չկան»:

Սարգսյանի խոսքով, ժողովուրդը, միգուցե, մի քիչ պասիվ է վերջին ժամանակաշրջանում, սակայն նա միանշանակ կգա, կկանգնի ՀԱԿ-ի կողքին, որը ռեալ հնարավորություն ունի արդար ընտրությունների դեպքում հավաքել ձայների ավելի քան 50 տոկոսը:

Այն հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը դժգոհության լուրջ ալիք բարձրացնելու ռեալ հնարավորություն ունի նախքան խորհրդարանական ընտրությունները, Սարգսյանը պատասխանել է. «Միանշանակ, այդպես էլ կլինի, ընդ որում ոչ թե մեր ցանկությամբ, այլ ժողովրդի կողմից տնտեսական կրախի ըմբռնման արդյունքում: Դա արդեն բավարար է, որպեսզի մարդիկ իրենց դժգոհությունն արտահայտեն ՀԱԿ-ի կողմից կազմակերպված միտինգների ժամանակ: Ես վստահ եմ, որ այսօր ժողովորդը այլընտրանք չունի իր դժգոհությունն արտահայտելու այդ անօրինական, իրեն չծառայող իշխանություններին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ