News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Այսօր` դեկտեմբերի 26-ին, ժամը 09:26-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը:

«ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գազամատակարարումը դադարեցվել էր դեկտեմբերի 22-ին «Ղազախ- Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ գազամատակարարումը Հայաստան 2 օրով դադարեցվել էր նաեւ դեկտեմբերի 16-ին` Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս 1000 մմ մայրուղային գազատարի 67-68-րդ հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով:

«Հայռուսգազարդից» հայտնել էին, որ այդ ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ