News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` դեկտեմբերի 26-ին, այցելել է Դրմբոն գյուղում գտնվող «Բեյզ Մեթըլս» ընկերության հանքաարդյունաբերական  գործարան եւ ծանոթացել ոսկու կորզման նորակառույց արտադրամասին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանն ընդգծել է, որ գործարանը հանդիսանում է Արցախի տնտեսության կարեւորագույն սուբյեկտներից մեկը, որը մեծապես նպաստում է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործին:

Բակո Սահակյանն նշել է, որ լեռնահանքային արդյունաբերության զարգացումն Արցախում մեծ հեռանկարներ ունի եւ ողջունել է «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքները:

Այնուհետեւ երկրի ղեկավարը մասնակցել է ավանդական դարձած ամանորյա ընդունելությանը եւ ընկերության աշխատակիցներին շնորհավորել գալիք Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ