News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2011 թվականը աննախադեպ էր ղարաբաղյան հարցի կարգավորման իմաստով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ազգային Ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

Պատգամավորի խոսքով, այս փուլում Ռուսաստանը անասելի ակտիվություն է ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, եւ Ռուսաստանի նախագահը մի քանի փորձ է ձեռնարկել, որ գտնի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանալին: «Սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ձախողվեց, քանի որ վերջին պահին Ալիեւն իրեն ոչ կանխատեսելի դրսեւորեց, մի քանի պահանջ առաջադրեց, որոնք նորարարություն էին բանակցային գործընթացքում: Այդ առաջարկները անգամ չէին քննարկվել դիվանագիտական մակարդակով, նաեւ անընդունելի էին հայկական կողմի համար»,- ասել է Սաֆարյանը:

Պատգամավորը նաեւ նշել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որ կայացած Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում: 6-ամյա ընդմիջումից հետո նիստը նվիրված էր ղարաբաղյան հարցին. «Դա եւս կարեւոր իրադարձություն է, քանի որ ցույց է տալիս, թե ԵԱՀԿ ԽՎ ձեւաչափը ցանկանում է իր մասնակցությունն ունենալ ղարաբաղյան խնդրի կարգավորման մեջ: Ներկայումս բանակցային գործընթացը մեռյալ կետից առաջ մղելու համար կողմերը թարմ գաղափարներ եւ մոտեցումներ են որոնում»:

Սաֆարյանի կանխատեսումներով` 2012-ին բանակցային գործընթացքում ակտիվ կլինի Ֆրանսիան, նաեւ կշարունակվեն միջնորդների այցերը Երեւան, Ստեփանակերտ, նաեւ Բաքու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ