News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Սենատի Սոցիալիստական խմբի նախագահ Ֆրանսուա Ռեբսմանը դիմել է կառավարությանը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Սենատի օրակարգում որքան հնարավոր է շուտ գրանցելու համար, գրում է Les Nouvelles d’Armenie-ի կայքը:

«Նույնիսկ եթե կան կասկածներ օրինագծի ընտրական նկատառումներով ընդունված լինելու մասին, այսօր վատթարագույնը կլիներ այդ օրինագիծը թաղելը` առաջ բերելով հայկական համայնքի հիասթափությունը թուրքական համայնքի զայրույթը առաջացնելուց հետո», - գրել է Ռեբսմանը այդ առթիվ հատուկ հաղորդագրությունում:

Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 22-ին ընդունված օրինագիծը վավերացվելու համար պետք է գրանցվի Սենատում եւ քննարկվի նախքան փետրվարի վերջը:

Հայկական օրինագծի ընդունվելուց ի վեր` դրա հեղինակ պատգամավոր Վալերի Բուայեն գտնվում է թուրքական սպառնալիքի տակ, որը ծրագրված է «Գորշ գայլեր» ազգայնական շարժման կողմից: Ներխուժելով Վալերի Բուայեի կայքը` այդ խումբը բռնության, մինչեւ իսկ մահվան սպառնալիքներ է հնչեցրել Բուայեի եւ նրա ընտանիքի հասցեին: Այդ մասին վերջին օրերին տեղեկացնում է BFMTV հեռուստակայանը` ներկայացնելով սպառնալիքի հեղինակների «Ֆեյսբուք»-ի էջը, որտեղ վերջիններս հպարտորեն հայտարարում են այդ մասին:

Իսկ պատգամավոր Վալերի Բուայեն այդ նույն հեռուստակայանին իր բողոքն է հայտարարել` իր ընտանիքի եւ իր անձի հանդեպ արված այս սպառնալիքների առնչությամբ:

Հայտնելով, որ պատրաստվում է բողոք ներկայացնել տեղի ունեցածի առնչությամբ, Բուայեն ընդգծել է. «Այնուհանդերձ, լիակատար պարադոքս է` լինել մարդու իրավունքներին, մարդկային արժանապատվությանը, ճանաչմանը եւ առավել թույլերի պաշտպանությանը վերաբերող տեքստի հեղինակն ու զեկուցողը եւ օրենսդրական գործունեությամբ զբաղվել սպառնալիքի տակ, օտարերկրյա պետության սպառնալիքի թիրախը դառնալ, իսկ այնուհետեւ ենթարկվել անձնական` ծայրաստիճան լուրջ սպառնալիքների։ Մահվան սպառնալիքներ, բռնության սպառնալիքներ, ոչնչացման սպառնալիքներ, վիրավորանքներ եւ հայհոյանքներ` սա ես անչափ վրդովեցուցիչ եմ համարում»:

«Նման գործելակերպը կարող է սոսկ մեկ անգամ եւս ամրապնդել մեզ մեր համոզմունքների եւ վճռականության մեջ», - հայտարարել է ֆրանսիացի պատգամավորը,հաղորդում է «Ազատությունը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ