News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը կավելացնի Սյունիքի մարզում ուրանի որոնմամբ զբաղվող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպության» կանոնադրական կապիտալը: Հարցը ներառված է կառավարության դեկտեմբերի 29-ի նիստի օրակարգում: 

Ընկերության կապիտալը կավելացվի լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու եւ ՀՀ-ի օգտին տեղաբաշխելու միջոցով: Լրացուցիչ թողարկվող բաժնետոմսերի արժեքը կկազմի 590 մլն դրամ, եւ կվճարվի Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող երկրաբանական տեղեկատվությամբ:

Նշենք, որ Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությանը 2009 թ. Սյունիքի մարզում ուրանի որոնման աշխատանքների լիցենզիա է տրամադրվել 5 տարով:

Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպության կանոնադրական կապիտալը 50/50 սկզբունքով պատկանում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանն ու Ռուսաստանի Դաշնության «Ատոմռեդմետզոլոտո» ընկերությանը: Ներկա դրությամբ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպության» կանոնադրական կապիտալը 92 մլն դրամ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ