News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 08
Տեսնել լրահոսը

«Յունիբանկն» առաջարկում է ամանորյա գնումներ կատարելու համար օգտվել մինչեւ 1 մլն դրամ սահմանաչափով ArCa U-Buy վարկային քարտից: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնությա հետ կապերի ծառայությունից: Վարկը կարող են ձեւակերպել բացասական վարկային պատմություն չունեցող  ֆիզիկական անձինք: Վարկի ժամկետը կազմում է 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 22%, որը հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: 

Քարտը ձեւակերպելու համար հաճախորդը պետք է ներկայացնի անձնագիր, սոցիալական քարտ, տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի եւ աշխատավարձի վերաբերյալ: Վարկի մարումը կատարվում է ամենամսյա հավասարաչափ մարումներով: 

2011թ. երրորդ եռամսյակի տվյալներով, ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով «Յունիբանկը» Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում է: 30.09.11թ. դրությամբ բանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը կազմել է 24.3 մլրդ դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ