News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է «Ժառանգություն» եւ ՀՅԴ կուսակցությունների ս.թ. դեկտեմբերի 27-ի համատեղ հայտարարությունը որպես ընտրությունների օրինականության եւ թափանցիկության ապահովմանն ուղղված անհրաժեշտ եւ կարեւոր քայլ:

ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կոնգրեսը պատրաստ է այդ խնդրի շուրջ համագործակցել անխտիր բոլոր քաղաքական ուժերի հետ, ներդնելով իր ողջ ջանքերն ու կարողությունները, եւ չհավակնելով առանձնահատուկ որեւէ դերի:

Հիշեցնենք, որ «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն իրենց համատեղ հայտարարությունում կոչ էին անում իշխանություններին վերացնել մեծամասնական ընտրակարգը եւ ընտրությունները անցկացնեմ 100 տոկոս համամասնական ընտրակարգով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ