News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատավարության ժամանակ սպանության ուղղորդող Էրհան Թունջելը սկանդալային հայտարարություն է արել։

Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարանում Դինքի սպանության գործով 23-րդ դատական նիստի վերջում խոսել է սպանության ողղորդողներից Էրհան Թունջելը։ Թունջելը հայտարարել է, թե Հրանտ Դինքի սպանության բացահայտման դեպքում կբացահայտվի նաեւ 1980-ի ռազմական հեղաշրջումը։

«Հրանտ Դինքին սպանել են, որպեսզի հեշտացնեն Թուրքիայում ռազմական հեղաշրջումը։ Տրապիզոնի ոստիկանության նախկին պետ Ռամազան Աքյուրեքին, Ստամբուլի նախկին նահանգապետ Մուամեր Գյուլերին եւ Անկարայի հետախուզության վարչության նախկին պետ Ալի ֆուաթ Յըլմազին մեղադրեցին պարտականությունների թերացման մեջ եւ տեղափոխեցին այլ պաշտոնների, որպեսզի նրանց տեղը նոր մարդկանց բերելով՝ հեշտացնեն հեղաշրջումը»,-նշել է Թունջելը։

Դատական նիստի ժամանակ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը պահանջել է, որ Դինքի սպանության պահին տեղի ունեցած հեռախոսազրույցների ձայնագրությունները դատարանից ուղարկվեն ոստիկանություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ