News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայում վերջին շրջանում PKK-ի եւ թուրքական ավտանգության ուժերի միջեւ բախումները թեժանալուց հետո PKK-ն փոխել է մարտավարությունը։

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, թե այս ձմռանը Թուրքիայի տարածքում գտնվող քուրդ զինյալները չեն քաշվել Հյուսիսային Իրաք, ինչն անում էին ամեն տարի։ Նախարարը պնդել է, թե սա խոսում է այն մասին, որ PKK-ն փոխել է մարտավարությունը։

Թուրքական Zaman-ի թղթակից Ազիզ Իսթեգյունի հրապարակման մեջ նշվում է, որ վերջին շրջանում Դիաբեքիրում եւ Շրնաքում ծանր հարվածներ ստացած PKK-ն զինյալներ մի մասին տեղափոխել է Բիթլիսի նահանգ։ Նշվում է, որ այս հատվածում PKK-ն դեռեւս կարողանում է գործողություններ իրականացնել եւ խուսափել կորուստներից։ 

Հրապարակման մեջ ասվում է, որ PKK-ն կազմել է խմբեր, որոնք ճանապարհներին գործողություններ կիրականացնեն թուրք զինվորականների եւ ոստիկանների դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ