News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից բարձր գնահատվող դիվանագետ Մեթյու Բրայզան երկուշաբթի օրը հրաժեշտ է տվել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին, այն բանից հետո, երբ ԱՄՆ Սենատը հրաժարվեց ամբողջական ժամկետով նրան նշանակել դեսպան Կովկասի հարուստ նավթային երկրում: Այդ մասին գրում է The Washington Times-ը:

Բրայզան հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, ովքեր գովեստի խոսքեր են ասել նրան 11-ամյա պաշտոնավարության համար: Azerbaijan Business Center-ը նշել է, որ Բրայզան «ավարտել է դեսպանի իր փառահեղ առաքելությունը»:

Վաշինգթոնից Ադրբեջանի մայրաքաղաք տանող դեսպանի ճանապարհն ամենից խորդուբորդ էր ԱՄՆ-ի պատմության վերջին շրջանում:

Բրայզայի դեմ հանդես եկան երկու առաջատար դեմոկրատ-սենատորները եւ քաղաքականապես ուժեղ հայ-ամերիկյան կազմակերպությունները: Նրանք մեղադրեցին Բրայզային Ադրբեջանի հանդեպ ֆավորիտիզմի մեջ:

Նրանք նաեւ պնդում էին, որ նա սերտ կապեր ունի թուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաների հետ, հարցականի տակ են դրել այն, թե կարող է նա արդյոք ներկայացնել ԱՄՆ-ի շահերը դեսպանի կարգավիճակով: Բրայզան միանշանակ հերքել է այդ մեղադրանքները:

Չնայած սենատորներ Բարբարա Բոքսերի եւ Ռոբերտ Մենենդեսի արտահայտություններին` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշանակել էր Բրայզային անցյալ տարի` Կոնգրեսի աշխատանքների դադարեցման ժամանակահատվածում: Դեսպանը Բաքու եկավ փետրվարին, բայց միայն մեկ տարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ